9 միլիոն իտալացի կին սեռական բռնության զոհ
https://parstoday.ir/hy/news/world-i84377-9_միլիոն_իտալացի_կին_սեռական_բռնության_զոհ
Իտալիայում մոտ 9 միլիոն կանայք սեռական ոտնձգությունների են ենթարկվել, այս մասին հաղորդում է Իտալիայի Վիճակագրության ազգային ինստիտուտը (ISTAT):
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Փետրվար 15, 2018 13:57 Asia/Tehran
  • 9 միլիոն իտալացի կին սեռական բռնության զոհ

Իտալիայում մոտ 9 միլիոն կանայք սեռական ոտնձգությունների են ենթարկվել, այս մասին հաղորդում է Իտալիայի Վիճակագրության ազգային ինստիտուտը (ISTAT):

Իտալիայի Վիճակագրության ազգային ինստիտուտը (ISTAT) «Սեռական ոտնձգություն աշխատավայրում» խորագրով իր վերջին զեկույցում հայտարարել է.«Իտալիայում մոտ 9 միլիոն կին իր ողջ կյանքի ընթացքում, աշխատավայրում կամ աշխատանքի վայրից դուրս սեռական ոտնձգության է ենթարկվել»:

ISTAT-ը նշում է.«8 միլիոն 816 հազար իտալացի կանայք ,որոնք կազմում են Իտալիայի 14-65 տարեկան կանանց 43 տոկոսը,իրենց ողջ կյանքի ընթացքում ենթարկվել են սեռական  ոտնձգության»:

Ըստ զեկույցի՝ զոհերի մեծ մասը աշխատել են գիտական ու տեխնիկական բաժիններում կամ աշխատանք որոնելիս են եղել:

Իտալիայի ՆԳ նախարարությունը ևս ավելի վաղ հայտարարել էր, որ ամեն օր կանանց նկատմամբ սեռական ոտնձգության 11 դեպք է գրանցվում երկրում: