Գիտնականները մշակել են մարդու առողջությանը հետևող անձեռոցիկ
Փետրվար 16, 2018 16:14 Asia/Tehran
Վաշինգտոնյան համալսարանի գիտնականները մշակել են անձեռոցիկ՝ մարդու առողջությանը հետևելու հնարավորությամբ։ Այս մասին հայտնում է Advanced Materials Technologies-ը։
Նորագույն մշակումն ունի մարդու մարմնի մասին տեղեկատվության հավաքման գործառույթներ։ Անձեռոցիկը պատրաստված է թղթից, այն հետևում է սրտխփոցին, ակնախնձորի պտտվելու արագությանն ու մարմնի շարժումներին։
Ածխածնային խողովակներից նանոկառուցվածքային անձեռոցիկը կարող է կիրառվել տարբեր տեսակի հիվանդությունների ախտորոշման համար։
1in.am
Պիտակ