Թե Եվրամիությունը, և թե Ռուսաստանը մատնանշում են Հայաստանի արտաքին քաղաքականության առավելությունները
https://parstoday.ir/hy/news/world-i84565-Թե_Եվրամիությունը_և_թե_Ռուսաստանը_մատնանշում_են_Հայաստանի_արտաքին_քաղաքականության_առավելությունները
Մյունխենի անվտանգության համաժողովում ԵՄ-ի հետ համագործակցության և ԵԱՏՄ անդամակցության Հայաստանի փորձը օրինակելի անվանեցին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2018 19:26 Asia/Tehran
  • Թե Եվրամիությունը, և թե Ռուսաստանը մատնանշում են Հայաստանի արտաքին քաղաքականության առավելությունները

Մյունխենի անվտանգության համաժողովում ԵՄ-ի հետ համագործակցության և ԵԱՏՄ անդամակցության Հայաստանի փորձը օրինակելի անվանեցին:

Հայաստանի փորձը դրական գնահատվեց թե Ռուսաստանի, թե ԵՄ ներկայացուցիչների կողմից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաժողովի ընթացքում, որին մասնակցում էր նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանդին Կոսաչևն ընդգծեց, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը և Եվրոպական Միության հետ համագործակցության նոր համաձայնագրի ստորագրումը գերազանց օրինակ է, թե ինչպես կարելի է հարթել խնդիրները: «Սա շատ լավ փորձ է: Սա ընդհանրապես նման առաջին փորձն է»,- ասաց Կոսաչևը: Նա շեշտեց, որ հպարտանում են Հայաստանով, որը կարողացավ նման առաջընթաց գրանցել՝ առանց խնդիրներ ստեղծելու իր համար ու Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական Միության հետ համագործակցության առումով: Կոսաչևն ընդգծեց, որ Եվրասիական տնտեսական միությունը երիտասարդ կառույց է, որը զարգանում է և լայն հնարավորությունն է ստեղծում անդամ պետությունների համար՝ շեշտելով, որ ուրախ կլիներ տեսնել ավելի լավ համագործակցություն ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև: ԵՄ հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանն էլ նշեց, որ Հայաստանի փորձը լավ օրինակ է. պետք է համաձայնեցնել համագործակցության ուղիները, եթե երկիրը համագործակցության պայմանագիր ունի այլ միջազգային կառույցի հետ: «Հետևաբար, ամեն ինչ չէ, որ հնարավոր է: Մենք պետք է հաշվի առնենք նաև այլ գործընկերների հետ համաձայնագրերը: Հետևաբար Հայաստանի և Եվրոպական Միության միջև համաձայնագիրը իր բովանդակությամբ տարբերվում է ազատ և համապարփակ առևտրի համաձայնագրից: Այս ամենը պետք է վերլուծվի: Մեզանից 2 տարի պահանջվեց, որպեսզի հստակեցնենք այն ուղղությունները, որտեղ մենք կարող ենք համագործակցել»,- ասաց Հանը: Յոհաննես Հանը նույնպես նշեց, որ ցանկանում են համագործակցեն ԵԱՏՄ հետ: Նրա խոսքով՝ ապրելով բազմաբևեռ հասարակությունում, իրենք ցանկանում են համագործակցել բոլորի հետ։

Armenpress.am