Սալիվան. Շրջափակումների առկախման շարունակվելը պայմանավորված է Իրանի հրթիռային հարցի կարգավորմամբ
ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը հայտարարել է, որ Թրամփը միայն այն դեպքում կհամաձայնի շարունակել Իրանի դեմ շրջափակումների առկախման շարունակվելը, եթե Իրանի հրթիռային հարցը կարգավորվի եվրոպացի բանակցողների միջոցով:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Սալիվանը, Մյունխենի անվտանգության համաժողովի նիստերից մեկում ՀԳՀԾ-ն «սպառազինության վերահսկման համար թերի համաձայնություն» է կոչել:
Ջոն Սալիվանը բացահայտ կերպով ԱՄՆ-ի սահմաններում ՀԳՀԾ-ի գործադրման շարունակվելը պայմանավորել է հրթիռային սահմանափակությունների հետ Իրանի համաձայնությանմբ: Նա նշել է, որ արևմուտքի հրթիռային մտահոգությունների վերացման համար, եվրոպացիները բանակցում են Թեհրանի հետ և ԱՄՆ-ն էլ ապագայում միանալու է այդ բանակցություններին:
Ջոն Սալիվանը և ամերիկացի ու եվրոպացի մի խումբ պաշտոնատարներ այն պայմաններում են Իրանի հրթիռային ծրագրի շուրջ բանակցության մասին խոսում, երբ ԱՄՆ-ն խափանարարությամբ և իր երկրորդական պատժամիջոցների գործադրումը շարունակելով, գործնականում հրաժարվում է գործադրել ՀԳՀԾ-ն:
Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ինտերնետային կայքի հաղորդման համաձայն, Պենտագոնի ավագ խոսնակ Դանա Վայթը, հանդես գալով հաղորդագրությամբ հայտարարեց, որ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պաշտպանության նախարարներ Ջեյմս Մաթիսն ու Ֆլորանս Փառլին, Մյունխենի անվտանգության համաժողովին առընթեր կայացած հանդիպման ժամանակ Իրանի բալիստիկ հրթիռի ծրագրի հանդեպ հզոր դիրքորոշում ընդունելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել: