Վաշինգտոնի գաղտնի նամակը ՀԳՀԾ-ի եվրոպական կողմերին
Եվրոպական երկրներին հղած գաղտնի նամակում, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը Իրանի դեմ շրջափակումների առկախման շարունակվելը պայմանավորել է ՀԳՀԾ-ն վերանայելու հարցում այդ երկրների հանձնառությամբ:
Վկայակոչելով ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնատարներին, «Ռոյտերս» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Վաշինգտոնը երկու փուլանոց նախագիծ է նկատի առել ՀԳՀԾ-ի համար: Առաջին փուլում հունվարի 12-ից մայիսի 12-ը փորձելու է եվրոպական երկրների գոհունակությունը շահել ՀԳՀԾ-ի շուրջ կրկին բանակցելու համար:
Հաղորդման համաձայն, երկրորդ փուլում Վաշինգտոնն օրակարգի մեջ է դնելու Չինաստանի և Ռուսաստանի հովանավորությունը շահելը, որից հետո որոշում է կայացնելու Իրանի դեմ երկրորդական շրջափակումների դադարեցումը շարունակելու կապակացությամբ:
ԱՄՆ-ի պետքարտուղարության նամակում, որն այդ երկրի նախագահի խոսքերի համեմատությամբ գրված է ավելի պահպանողական ոճով, ասված է.«Մենք ակնկալում ենք ձեր հանձնառությունը՝ Իրանում միջուկային փորձարկումների հետ կապված լրացուցիչ համաձայնության կայացման կապակցությամբ համագործակցելու առումով, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի հզոր վերահսկողությունը և ժամկետի սպառմանն առնչվող հոդվածի թերությունների վերացումը»:
Ժամկետի սպառումը բառակապակցություն է, որ ԱՄՆ-ի կառավարությունը և արևմտյան որոշ լրատվամիջոցներ օգտվում են ՀԳՀԾ-ի համաձայնության մեջ Իրանի միջուկային ծրագրերի մի շարք ժամանակավոր սահմանափակումների համար:
Իրանը միշտ հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն փոծելու հարցով երբեք չի բանակցելու: