Հարյուրավոր ձերբակալվածներ Թուրքիայում՝ «Ձիթենու ճյուղ» օպերացիային դեմ գնալու մեղադրանքով
https://parstoday.ir/hy/news/world-i84725-Հարյուրավոր_ձերբակալվածներ_Թուրքիայում_Ձիթենու_ճյուղ_օպերացիային_դեմ_գնալու_մեղադրանքով
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է Սիրիայի հյուսիսային Աֆրինում այդ երկրի բանակի օպերացիային ընդդիմանալու մեղադրանքով 786 քաղաքացիների ձերբակալման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2018 14:44 Asia/Tehran
  • Հարյուրավոր ձերբակալվածներ Թուրքիայում՝ «Ձիթենու ճյուղ» օպերացիային դեմ գնալու մեղադրանքով

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է Սիրիայի հյուսիսային Աֆրինում այդ երկրի բանակի օպերացիային ընդդիմանալու մեղադրանքով 786 քաղաքացիների ձերբակալման մասին:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ 786 հոգի ձերբակալվել են՝ «Ձիթենու ճյուղ» օպերացիային հակառակվելու և տարբեր քաղաքներում  կազմակերպված հանրահավաքներին մասնակցելու մեղադրանքով:

Թուրքիայի անվտանգության ուժերը ճնշել են օպերացիայի ընդդիմադիրներին, ովքեր տարբեր քաղաքներում Աֆրինի գործողության դեմ նյութեր էին հրապարակել կամ ցույցերի մասնակցել:

Սիրիայի կառավարությունն իր տարածքում Թուրքիայի ռազմական օպերացիան համարել է ոտնձգություն և երկրի ինքնիշխանության իրավունքի դեմ ուղղված քայլ ՝ դատապարտելով Անկարայի ռազմական գործողությունները: