Դանիան աշխարհի ամենաերջանիկ երկիրն է. Հայաստանը 121-րդն է
Դանիան դարձել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը՝ առաջ անցնելով Շվեյցարիայից։ Զեկույցը պատրաստել է Կոլումբիայի համալսարանի Երկրի ինստիտուտն ու ՄԱԿ՝ արտաքին կայուն զարգացման մշակման կազմակերպությունը, հայտնում է Reuters-ը։
Հայաստանն այդ զեկույցում զբաղեցրել է 121-րդ տեղը, Վրաստանը՝ 126-րդ, Ադրբեջանը՝ 81-րդ։ Թուրքիան 78-րդ տեղում է, Իրանը՝ 105-րդ։
Հետազոտության համաձայն՝ Սիրիան, Աֆղանստան եւ Սահարայից հարավ ընկած Աֆրիկայի 8 երկրներ հայտնվել են ամենադժբախտ երկրների ցուցակում։
Ամենաերջանիկ երկրների առաջին տասնյակում են Դանիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Կանադան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Ավստրալիան եւ Շվեդիան։
Աշխարհի ամենադժբախտ երկիրը համարվում է Բուրունդին։
ԱՄՆ-ը զբաղեցրել է 13-իդ տեղը, Մեծ Բրիտանիան՝ 23-րդ, Ֆրանսիան՝ 32-րդ, Իտալիան՝ 50-րդ։
Զեկույցում հաշվի է առնվում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն եւ լիակատար առողջ ապրած տարիների թիվը։
Հետազոտությունը նաեւ գնահատում է անհաջողությունների ժամանակ աջակցություն ստանալու հնարավորությունը եւ կառավարական մարմիններում կաշառակերության բացակայությունը։