Մոսկվայում հանդիպել են Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները
https://parstoday.ir/hy/news/world-i84733-Մոսկվայում_հանդիպել_են_Իրանի_և_Ռուսաստանի_ԱԳ_նախարարները
Մոսկվայում Վալդայ միջազգային ակումբում անցկացված «Միջին Արևելքի իրադարձությունները» խորագրով կոնֆերանսի շրջանակներում Իրանի ԱԳ նախարարը հանդիպել ու բանակցել է ՌԴ արտգործնախարարի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2018 14:58 Asia/Tehran
  • Մոսկվայում հանդիպել են Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները

Մոսկվայում Վալդայ միջազգային ակումբում անցկացված «Միջին Արևելքի իրադարձությունները» խորագրով կոնֆերանսի շրջանակներում Իրանի ԱԳ նախարարը հանդիպել ու բանակցել է ՌԴ արտգործնախարարի հետ:

Այսօր կոնֆերանսում ունեցած ելույթից հետո Մոհամմադ Ջավադ Զարիֆը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նախարարները խորհրդակցել են երկկողմ հարաբերությունների ու Սիրիայի հարցերի շուրջ: Նրանք քննարկել են Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ կատարված վերջին քայլերը:

Մոսկվայի Վալդայ ակումբում անցկացված «Միջին Արևելքի իրադարձությունները» խորագրով կոնֆերանսում Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է Իրանի ու Ռուսաստանի դերակատարությունը միջինարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող հակամարտությունների ու բախումների կարգավորման հարցում: «Տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը կարող է հիմնական դեր ունենալ երկխոսության միջոցով Պարսից ծոցի մոդելի փոխվելուն նպաստելու հարցում»․ ասել է նախարարը:

Երկուշաբթի օրը  Մոսկվայում կայացել է  «Ռուսաստանը Միջին Արևելքում․ դերակատարություն բոլոր ոլորտներում» թեմայով Միջին Արևելքի իրադարձությունների վերաբերյալ կոնֆերանսը: