Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը պլանավորվում Է ապրիլի սկզբին Թուրքիայում
https://parstoday.ir/hy/news/world-i84745-Պուտինի_եւ_Էրդողանի_հանդիպումը_պլանավորվում_Է_ապրիլի_սկզբին_Թուրքիայում
Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի հանդիպումը պլանավորվում Է ապրիլի սկզբին Թուրքիայում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2018 06:25 Asia/Tehran
  • Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը պլանավորվում Է ապրիլի սկզբին Թուրքիայում

Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի հանդիպումը պլանավորվում Է ապրիլի սկզբին Թուրքիայում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել ԷԹուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը: «Սիրիայի խնդիրների կարգավորման շուրջ Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ բանակցությունները շարունակվում են: Մարտի 14-ին Մոսկվայում հանդիպում կանցկացվի մեր արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ: Մարտի 16-ին Աստանայում Իրանի մասնակցությամբ կկայանա եռակողմ հանդիպում»,- ասել Է նա լրագրողներին Անկարայում: Բոզդաղի խոսքով՝ Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը պլանավորվում Է ապրիլի սկզբին Թուրքիայում, բայց ամսաթիվը դեռեւս որոշված չԷ: Դրանից հետ, ինչպես սպասվում Է, տեղի կունենա ՌԴ-Թուրքիա-Իրան գագաթնաժողովը՝ նվիրված Սիրիային, հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am