ՄԱԿ-ը կոչ է արել Թուրքիային դադարեցնել Աֆրինում ռազմական գործողությունը
https://parstoday.ir/hy/news/world-i84851-ՄԱԿ_ը_կոչ_է_արել_Թուրքիային_դադարեցնել_Աֆրինում_ռազմական_գործողությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը կոչ է արել Թուրքիային դադարեցնել Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին շրջանում շարունակվող ռազմական գործողությունը, գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:«Պետք է անհապաղ դադարեցնել այդ ռազմական գործողությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2018 06:45 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը կոչ է արել Թուրքիային դադարեցնել Աֆրինում ռազմական գործողությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը կոչ է արել Թուրքիային դադարեցնել Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին շրջանում շարունակվող ռազմական գործողությունը, գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:«Պետք է անհապաղ դադարեցնել այդ ռազմական գործողությունները:

Որքան շատ զինված բախում, այդքան նվազում է օգնության կարիք ունեցող մարդկանց հասանելիության հնարավորությունը: Աֆրինում կամ Արևելյան Ղուտայում այդ ռազմական գործողությունների պատճառով մարդիկ լքում են իրենց տները, ամեն անցնող օր իր հետ նոր ցավ է բերում», - ասել է Դյուժարիկը:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում:

Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:

tert.am