Եվրամիության գագաթնաժողովը փետրվարի 23-ին կքննարկի Թուրքիայի գործողությունները Կիպրոսի ջրերում
https://parstoday.ir/hy/news/world-i85049-Եվրամիության_գագաթնաժողովը_փետրվարի_23_ին_կքննարկի_Թուրքիայի_գործողությունները_Կիպրոսի_ջրերում
ԵՄ ներկայացուցիչը միության առաջնորդների հանդիպման նախաշեմին հաղորդել է, որ ԵՄ 27 երկրների և կառավարությունների ղեկավարները փետրվարի 23-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ քննարկելու են Թուրքիայի գործողությունները Կիպրոսի տարածքային ջրերում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2018 16:15 Asia/Tehran
  • Եվրամիության գագաթնաժողովը փետրվարի 23-ին կքննարկի Թուրքիայի գործողությունները Կիպրոսի ջրերում

ԵՄ ներկայացուցիչը միության առաջնորդների հանդիպման նախաշեմին հաղորդել է, որ ԵՄ 27 երկրների և կառավարությունների ղեկավարները փետրվարի 23-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ քննարկելու են Թուրքիայի գործողությունները Կիպրոսի տարածքային ջրերում:

«Կիպրոսի նախագահ Անաստասիադիսը խնդրել է բարձրացնել Կիպրոսի տարածքային ջրերում Թուրքիայի գործողությունների հարցը»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը:

Ավելի վաղ իտալական Eni ընկերությունը հաղորդել էր, որ իր՝ «Saipem 12000» հորատման լողացող կառամատույցը արգելափակվել է թուրքական ռազմական նավերի կողմից: Saipem 1200-ով պետք է Կիպրոսի տնտեսական գոտու ջրերում իրականացվեն հետախուզական հորատման աշխատանքներ:

Փետրվարի 5-ին Իտալիա այցից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել էր թուրք լրագրողներին, որ Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի և վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Eni-ի հարցը և զգուշացրել է, որ Թուրքիան վտանգ է տեսնում այդ շրջանում գազի արտահանման դեպքում՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Թուրքական Հանրապետության համար և գտնում է, որ իտալական ընկերության ռազմավարական ընտրությունը «սխալ է»:

1in.am