ԱՄՆ-ն Ասադին սպառնացել Է ուժի կիրառմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i85065-ԱՄՆ_ն_Ասադին_սպառնացել_Է_ուժի_կիրառմամբ
Վաշինգտոնը չի բացառել Սիրիայի հակամարտության ռազմական լուծումը եւ իրեն այդ երկրի ուժերին հարվածներ հասցնելու իրավունք Է վերապահում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2018 06:21 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն Ասադին սպառնացել Է ուժի կիրառմամբ

Վաշինգտոնը չի բացառել Սիրիայի հակամարտության ռազմական լուծումը եւ իրեն այդ երկրի ուժերին հարվածներ հասցնելու իրավունք Է վերապահում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին՝ Չիկագոյի համալսարանի Քաղաքականության ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ: «Ռազմական լուծումը միշտ Էլ քննարկվում Է ցանկացած իրադրության վերաբերյալ»,- ասել Է Հեյլին: Ըստ որում նա նկատել Է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում «գտնվել սիրիական հակամարտության կենտրոնում», բայց պետք Է հնարավորինս ամեն ինչ անի սիրիացինիներին օգնելու համար, որոնց նկատմամբ քիմիական զենք Է կիրառվել: Հեյլին հայտնել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել Է չընդարձակվել ռազմական ոլորտում իր հնարավոր քայլերի առիթով: Մշտական ներկայացուցչի կարծիքով՝ Սիրիայի իշխանությունները ցանկացած դեպքում գիտեն, որ ԱՄՆ-ը կարող Է ռազմական բնույթի գործողություններ ձեռնարկել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am