ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիային կանանց իրավունքների խախտման մեջ են մեղադրել
Փետրվար 24, 2018 11:14 Asia/Tehran
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի կանանց իրավունքների խախտումների կոմիտեն Մեծ Բրիտանիայի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել այն պատճառով, որ Հյուսիսային Իռլանդիայում հղության արհեստական ընդհատման հարցում քաղաքականությունն ապօրինի է: Գրում է Gazeta.ru-ն:
«Հղիության արհեստական ընդհատման մերժումը և դրա քրեականացումը կանանց նկատմամբ խտրականություն են, քանի որ դա նշանակում է հրաժարվել ծառայություններից, որոնք միայն կանանց են հարկավոր: Եվ դրա պատճառով կանայք սարսափելի իրավիճակում են հայտնվում», - նշվել է հայտարարության մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իռլանդիայում հղիության արհեստական ընդհատման օրենքի մասին հանրաքվեն մայիսին տեղի կունենա:
Ankakh.com
Պիտակ