ԱԽ-ն ընդունեց Սիրիայում 30-օրյա հրադադարի հաստատման մասին բանաձևը
https://parstoday.ir/hy/news/world-i85235-ԱԽ_ն_ընդունեց_Սիրիայում_30_օրյա_հրադադարի_հաստատման_մասին_բանաձևը
ՄԱԿ-ի ԱԽ-ն շաբաթ օրը Սիրիայում 30-օրյա հրադադար հաստատվելու և շրջափակման մեջ գտնվող տարածքներին հումանիտար օգնություններին հասանելիություն ստեղծելու մասին բանաձև ընդունեց: Իսկ Ռուսաստանի գործադրած ճնշման հետևանքով, ահաբեկչական խմբերը զրկվեցին այդ հրադադարի հետևանքով ստեղծվելիք ապահով հովանուց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2018 03:49 Asia/Tehran
  • ԱԽ-ն ընդունեց Սիրիայում 30-օրյա հրադադարի հաստատման մասին բանաձևը

ՄԱԿ-ի ԱԽ-ն շաբաթ օրը Սիրիայում 30-օրյա հրադադար հաստատվելու և շրջափակման մեջ գտնվող տարածքներին հումանիտար օգնություններին հասանելիություն ստեղծելու մասին բանաձև ընդունեց: Իսկ Ռուսաստանի գործադրած ճնշման հետևանքով, ահաբեկչական խմբերը զրկվեցին այդ հրադադարի հետևանքով ստեղծվելիք ապահով հովանուց:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, բանաձևն ընդունվեց ՄԱԿ-ի ԱԽ-ի բոլոր մշտական ու ոչ-մշտական անդամների կողմ ձայներով:

ԱԽ-ի անդամների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ, հրադադարի գործադրման ընթացքում, հումանիտարական օժանդակությունների փոխանցման համար հասանելիություն կստեղծվի Սիրիայում շրջափակման մեջ գտնվող բոլոր տարածքներին ու մասնավորապես Արևելյան Ղութային:

Հրադադարը չի ներառում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբերին, այդ թվում՝ Ալ-Ղաիդային, Ջեբհաթ-ալ-Նուսրային ու ԻԼԻՊ-ին:

Արևելյան Ղութան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում գտնվող ռազմավարական տարածք է, որը Սիրիայի բանակը նպատակ ունի մաքրել ահաբեկիչների ներկայությունից:

Ահաբեկիչներն արևելյան Ղութայից ամեն օր հրանոթային ու հրթիռային հարձակում են իրականացնում Սիրիայի խաղաղ քաղաքացիների վրա: