Բարաք Օբաման սառեցրել է Հյուսիսային Կորեայի կառավարության ակտիվները
https://parstoday.ir/hy/news/world-i8527-Բարաք_Օբաման_սառեցրել_է_Հյուսիսային_Կորեայի_կառավարության_ակտիվները
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոր պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի հանդեպ, գրում է Лента-ն` հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2016 06:26 Asia/Tehran
  • Բարաք Օբաման սառեցրել է Հյուսիսային Կորեայի կառավարության ակտիվները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոր պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի հանդեպ, գրում է Лента-ն` հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:

Հրամանը, որը ստորագրվել է Օբամայի կողմից, նախատեսում է ԱՄՆ-ի տարածքում Հյուսիսային Կորեայի կառավարության և Կորեայի Աշխատավորական կուսակցության ցանկացած սեփականության արգելափակում։ Բացի այդ, սառեցվում են ակտիվներ, որոնք կապված են երկրի ցանկացած արդյունաբերական ոլորտի հետ:

ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելվում է արտահանել և վերարտահանել ցանկացած ապրանք և տեխնոլոգիա, ինչպես նաև ներդրումներ անել Հյուսիսային Կորեայում և նրա կառավարությանը մետաղ, ածուխ և ծրագրային ապահովում մատակարարել:

Պատժամիջոցները վերաբերում են նաև նրանց, ովքեր, Վաշինգտոնի կարծիքով, խախտում են մարդու իրավունքները Հս. Կորեայում, ինչպես նաև կիբեռհարձակումներ են գործում` ի շահ կառավարության:

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը բացատրել է, որ նախագահի որոշումը համապատասխանում է «հյուսիսկորեական ռեժիմի վրա մշտական ճնշում գործադրելու հակվածությանը»։