Թուրքական վերնախավն իմացել է իր հայկական ծագման մասին. T24
https://parstoday.ir/hy/news/world-i85273-Թուրքական_վերնախավն_իմացել_է_իր_հայկական_ծագման_մասին._t24
Թուրքիայի հանրային ծառայությունների կայքում (Turkiye.gov.tr) նոր գործառույթ է հայտնվել, որի օգնությամբ երկրի քաղաքացիները կարող են տեսնել իրենց տոհմածառը՝ համակարգ մուտքագրելով իրենց անունը, ազգանունը և ծննդյան թիվը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2018 08:52 Asia/Tehran
  • Թուրքական վերնախավն իմացել է իր հայկական ծագման մասին. T24

Թուրքիայի հանրային ծառայությունների կայքում (Turkiye.gov.tr) նոր գործառույթ է հայտնվել, որի օգնությամբ երկրի քաղաքացիները կարող են տեսնել իրենց տոհմածառը՝ համակարգ մուտքագրելով իրենց անունը, ազգանունը և ծննդյան թիվը։

«Կայքը մի քանի ժամում հազարավոր մարդիկ են այցելել։ Նրանցից շատերը սոցցանցերում ցնցող գրառումներ են արել այն մասին, որ ըստ համակարգի տվյալների, որն աշխատում է Թուրքիայի պետական արխիվի տվյալների հիման վրա, իրենց նախնիները հայեր են եղել»,– հաղորդում է թուրքական T24.com.tr. պարբերականը։

Թուրքական պարբերականի համաձայն՝ համակարգը հայկական արմատներ է հայտնաբերել Թուրքիայում շատ հայտնի լրագրողների, գրողների, քաղաքական գործիչների և նույնիսկ թուրք ազգայնականների մեջ։

Նշվում է նաև, որ գործարկումից մի քանի ժամ հետո համակարգը շարքից դուրս է եկել, իսկ վերագործարկումից հետո արդեն շատ պետական և քաղաքական հայտնի գործիչների մասին տեղեկությունները անհասանելի են եղել։

1in.am