Բրիտանիայի ԱԳ նախարարը Սիրիայում հրադադարի լիամասշտաբ պահպանման կոչ է արել
Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը ողջունել է ՄԱԿ ԱԽ Սիրիայի ճգնաժամի հարցով վերջին բանաձեւի ընդունումը եւ հակամարտող կողմերին կոչ է արել ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը լիամասշտաբ պահպանել:
Այս մասին նշված է Ջոնսոնի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ի նրա էջում, փոխանցում է News.am-ը:
«Ես ողջունում եմ ՄԱԿ Անվտանգության խորհրդի Սիրիայի հարցով թիվ 2401 բանաձեւի այսօրվա միաձայն ընդունումը: Առկա է հումանիտար օգնություն ցուցաբերելու եւ Սիրիայի ամբողջ տարածքում բժշկական տարհանում անցկացնելու հապշտապ անհրաժեշտություն, բայց հատկապես Արեւելյան Գուտայում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ջոնսոնը նաեւ պահանջել է, որպեսզի Սիրիայի կառավարության դաշնակից երկրները երաշխավորեն Դամասկոսի կողմից ընդունված բանաձեւի դրույթների կատարումը:
lratvakan.am