Ռուս հոկեյիստները դարձան Օլիմպիական խաղերի չեմպիոն
https://parstoday.ir/hy/news/world-i85281-Ռուս_հոկեյիստները_դարձան_Օլիմպիական_խաղերի_չեմպիոն
23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի տղամարդկանց հոկեյի եզրափակչում լրացուցիչ ժամանակում ռուսները հաղթեցին Գերմանիայի հավաքականին (4:3):
(last modified 2026-02-25T11:01:30+00:00 )
Փետրվար 25, 2018 13:39 Asia/Tehran
  • Ռուս հոկեյիստները դարձան Օլիմպիական խաղերի չեմպիոն

23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի տղամարդկանց հոկեյի եզրափակչում լրացուցիչ ժամանակում ռուսները հաղթեցին Գերմանիայի հավաքականին (4:3):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ եզրափակչում մրցոմ էին «Օլիմպիական աթլետներ Ռուսաստանից» և Գերմանիայի ընտրանինները: Առաջին խաղափուլում ռուսներին հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Վյաչեսլավ Վոյնովը: Գերմանացիները երկրորդ մրցափուլում հավասարեցրին հաշվի հավասարությունը: Աչքի ընկավ Ֆելիքս Շուցը: Երրորդ խաղափուլում ռուսները կրկին առաջ անցան հաշվի մեջ (Նիկիտա Գուսև), սակայն ընդամենը 10 վայրկյան անց Գերմանիան խփեց պատասխան տափօղակը 2:2: Գերմանիայի հավաքականին հաջողվեց 56-րդ րոպեին առաջ անցնել հաշվի մեջ, բայց 3-րդ մրցափուլի ավարտից 55 վայրկյան առաջ ռուս հոկեյիստները վերականգնեցին հաշվի հավասարությունը՝ 3:3: Ի վերջո հանդիպման ելքը որոշվեց լրացուցիչ ժամանակում, որտեղ առաջին մրցակցի դարպասը գրավեցին ռուսները և դարձան Օլիմպիական խաղերի չեմպիոն: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր դարձան կանադացիները, ովքեր հաղթեցին չեխերին 4:6 հաշվով: Ձմեռային Խաղերի փակման արարողությունը կկայանա փետրվարի 25-ին Երևանի ժամանակով 15:00-ին:

Armenpress.am