Ֆրանցիսկոս պապը կոչ է արել Սիրիայում բռնությունն անմիջապես դադարեցնել
https://parstoday.ir/hy/news/world-i85327-Ֆրանցիսկոս_պապը_կոչ_է_արել_Սիրիայում_բռնությունն_անմիջապես_դադարեցնել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել Սիրիայում բռնությունն անմիջապես դադարեցնել՝ ընդգծելով, որ «չարիքը չի կարելի չարիքով հաղթել», հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2018 19:43 Asia/Tehran
  • Ֆրանցիսկոս պապը կոչ է արել Սիրիայում բռնությունն անմիջապես դադարեցնել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել Սիրիայում բռնությունն անմիջապես դադարեցնել՝ ընդգծելով, որ «չարիքը չի կարելի չարիքով հաղթել», հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այս օրերին ես հաճախ եմ մտովի դիմում սիրելի եւ տառապյալ Սիրիային, որտեղ պատերազմը դարձյալ ուժգնացել է, հատկաես Արեւելյան Գուտայում: Ներկայիս փետրվարը դարձավ 7-ամյա հակամարտության ընթացքում ամենադաժան ամիսներից մեկը: Հարյուրավոր, հազարավոր զոհեր կան քաղաքացիական բնակչության, երեխաների, կանանց, ծերերի շրջանում: Հարվածներ են հասցվում հիվանդանոցներին, մարդիկ չեն կարողանում սնունդ հայթայթել: Այս ամենն անմարդկային է»,- հայտարարել է Հռոմի պապը՝ հավատացյալներին դիմելով ավանդական կիրակնօրյա քարոզով, որոնք հավաքվել էին Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում:

«Չի կարելի չարիքը չարիքով հաղթել: Իսկ պատերազմը չարիք է: Այս պատճառով ես կոչ եմ անում, որ բռնությունը հենց հիմա դադարեցվի, հասանելիություն տրվի հումանիտար օգնությանը (պարենամթերքին եւ դեղորայքին) եւ տարհանվեն վիրավորներն ու հիվանդները: Աղոթենք, որ դա անմիջապես տեղի ունենա»,- կոչ է արել Ֆրանցիսկոս պապը:

News.am