Խորվաթիայի խորհրդարանի նախագահ.«Թեհրան-Զագրեբ հարաբերությունները գտնվում են գերազանց մակարդակում»
https://parstoday.ir/hy/news/world-i85613-Խորվաթիայի_խորհրդարանի_նախագահ._Թեհրան_Զագրեբ_հարաբերությունները_գտնվում_են_գերազանց_մակարդակում
Հինգշաբթօ օրը, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ Զագրեբում կայացած հանդիպման ժամանակ, Խորվաթիայի խորհրդարանի նախագահը երկկողմ հարաբերությունները գերազանց է բնութագրել, ասելով.«Խորվաթիայի արտաքին քաղաքականության մեջ Իրանը կարևոր տեղ է զբաղեցնում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2018 13:08 Asia/Tehran
  • Խորվաթիայի խորհրդարանի նախագահ.«Թեհրան-Զագրեբ հարաբերությունները գտնվում են գերազանց մակարդակում»

Հինգշաբթօ օրը, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ Զագրեբում կայացած հանդիպման ժամանակ, Խորվաթիայի խորհրդարանի նախագահը երկկողմ հարաբերությունները գերազանց է բնութագրել, ասելով.«Խորվաթիայի արտաքին քաղաքականության մեջ Իրանը կարևոր տեղ է զբաղեցնում»:

Այդ հանդիպման ընթացքում ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նախ փոխանցելով Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի ջերմ ողջույնները, բոլոր այդ թվում քաղաքական և տնտեսական ոլորտներում Թեհրանի ու Զագրեբի հարաբերությունները դրական է բնութագրել, հուսալով, որ որոշ արգելքների վերացմամաբ ու անհրաժեշտ հարմարությունների ստեղծմամբ, Իրան-Խորվաթի հարաբերություններն առավել քան երբևէ կզարգանան :

Պառլամենտական հարաբերություների զարգացումը, Խորվաթիայի պառլամենտի բարեկամության խմբի Իրան կատարելիք այցը, առևտրական, տնտեսական, գիտական ու մշակութային ոլորտներում համագործակցությունն ու նաև միջազգային ու տարածաշրջանային զարգացումները հատկապես ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարը, եղել են Իրանի ԱԳ նախարարի ու Խորվաթիայի խորհրդարանի նախագահի զրույցի թեմաները:

Նախքան Խորվաթիայի խոհրդարանի նախագահին հանդիպելը, Զարիֆը հանդիպել և զրուցել էր նախ այդ երկրի նախագահի և ապա աշխատանքի նախարարի հետ: