ՀԳՀԾ-ից հրաժարվելն առավել կմեկուսացնի ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i85647-ՀԳՀԾ_ից_հրաժարվելն_առավել_կմեկուսացնի_ԱՄՆ_ին
ԱՄՆ-ի զենքի վերահսկման հաստատության նախագահի համոզմամբ, ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հրաժարվելն առավել կմեկուսացնի այդ երկրին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2018 03:36 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ից հրաժարվելն առավել կմեկուսացնի ԱՄՆ-ին

ԱՄՆ-ի զենքի վերահսկման հաստատության նախագահի համոզմամբ, ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հրաժարվելն առավել կմեկուսացնի այդ երկրին:

ԱՄՆ-ի զենքի վերահսկման հաստատության նախագահ Դարիլ Քիմբելը հինգշաբթի օրը «Մեհր» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվի ՀԳՀԾ-ից և առանց այդ համաձայնության հանդեպ Իրանի անհավատարմությունն ապացուցող փաստերի փորձի վերականգնել միջուկային շրջափակումները, ներքին ու միջազգային քննադատության կարժանանա»:

«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելու դեպքում ԵՄ-ն Իրանում ներդրումն ու առևտուրը շարունակելու համար ապահով միջանցք կլինի»,-հավելել է Դարիլ Քիմբելը:

ԱՄՆ-ի զենքի հաստատության նախագահը քննադատելով ՀԳՀԾ-ի դեմ Թրամփի քաղաքականությունն ընդգծել է. «ՀԳՀԾ-ն պատռելու և ավելի լավ համաձայնության շուրջ բանակցության համար որևէ այլընտրանք գոյություն չունի»: