Կոնգրեսը Իրանում իսլամական հեղափոխության պահակազորի դեմ շրջափակումների նախագիծ ներկայացրեց
ԱՄՆ-ի կոնգրեսի երկու անդամներ հինգշաբթի օրը նոր նախագիծ են ներկայացրել, որը Ներկայացուցիչների տանն ու Սենատում վավերացվելու և օրենքի վերածվելու դեպքում, կընդլայնի Իրանի դեմ շրջափակումները:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը և այդ կոմիտեի դեմոկրատական ավագ անդամ Էլիոթ Անգելն այդ նախագծի համար ընտրել են «Իսլամական հեղափոխության պահակազորի տնտեսական մերժման մասին օրենք» խորագիրը, քանի որ այդպիսով ցանկանում են ընդլայնել տարբեր բնագավառներում Իրանի դեմ շրջափակումները:
Նախագիծը վավերացվելու դեպքում ԱՄՆ-ի կառավարությանը կլիազորի շրջափակումներ գործադրել այն ընկերությունների դեմ, որոնց բաժնեմասի նվազագույն 50 տոկոսը պատկանում է իսլամական հեղափոխության պահակազորին:
Ամերիկացի երկու կոնգրեսականներն այս նախագծում ԱՄՆ-ի կառավարությունից պահանջել են օրենքը գործադրման հանձնվելուց առավելագույնը 180 օր անց Իրանի սահմաններից ներս ու դուրս ուղղակի կամ անուղղակի կերպով իսլամական հեղափոխության պահակազորի կարիքների ապահովման շղթայի մասին զեկույց պատրաստել և ներկայացնել Կոնգրեսին:
Այս նախագծի մեկ այլ բաժինը վերաբերում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանն Իրանի անդամակցության կանխմանը և պահանջվել է այդ ուղղությամբ քայլեր վերցնել:
Իսլամական հեղափոխության պահակազորը տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ահաբեկիչների դեմ պայքարի ուղղությամբ հիմնական դերակատարություն ունի: