Ֆելահաթ Փիշե .«ԱՄՆ-ը տարածաշրջանում սպառազինական մրցակցության է ձգտում»
https://parstoday.ir/hy/news/world-i85753-Ֆելահաթ_Փիշե_._ԱՄՆ_ը_տարածաշրջանում_սպառազինական_մրցակցության_է_ձգտում
Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամն ասել է .«ԱՄՆ-ը տարածաշրջանում սպառազինական մրցակցության է ձգտում՝ Արաբիայի դոլարներից ու նավթից օգտվելու նպատակով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2018 08:32 Asia/Tehran
  • Ֆելահաթ Փիշե .«ԱՄՆ-ը տարածաշրջանում սպառազինական մրցակցության է ձգտում»

Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամն ասել է .«ԱՄՆ-ը տարածաշրջանում սպառազինական մրցակցության է ձգտում՝ Արաբիայի դոլարներից ու նավթից օգտվելու նպատակով»:

ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջուկային համաձայնության մասին խորհրդարանի գործակալությանը տված հարցազրույցում, Հեշմաթոլլահ Ֆալահաթ Փիշեն ասել է.«Միջուկային համաձայնություն կնքելով, ԱՄՆ-ը ցանկանում է օգտվել Արաբիայի դոլարներից ու նավթից»:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միմիայն նյութական շահերի համար է Արաբիայի հետ միջուկային համաձայնության եկել: Եթե Արաբիայի ռեժիմին միջուկային տեխնոլոգիա տրամադրվի, ապա ապագայում պետք է տարածաշրջանում անվտանգության ճգնաժամի սպասել».ասել է Ֆալահաթ Փիշեն: 

Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամի խոսքերով, Արաբիան մեր օրերին գաղափարախոսության օրրանն է եղել , իսկ ԱՄՆ-ը ՝ աշխարհի օրինական սկզբունքները ոտքի տակ դնելով, ուղեկցել է Արաբիային: