Ամերիկացի, բրիտանացի և ռուս բանակայինները մտել են Լիբիա
Լրատվական աղբյուրներ տեղեկացրել են, որ ամերիկացի, բրիտանացի և ռուս զորայիններ, Լիբիայի նոր կառավարությանը հովանավորելու պատրվակով մտել են այդ երկիր:
ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ռուսաստանի զորամիավորներ Լիբիայի նոր կառավարությանը հովանավորելու պատրվակով այսօր մտել են Թոբրուկ քաղաքի հարավում գտնվող «Ջեմալ Աբդոլնասեր» ռազմաբազան և հավանաբար նրանց միանան նաև ֆրանսիական ուժերը:
Ափամերձ Թոբրուկ քաղաքը Լիբիայի արևելքում է գտնվում : Այն համարվում է այդ երկրի օրինական պառլամենտի կենտրոնակայանը, և պառլամենտի նիստերն այդ քաղաքում են գումարվում:
Ի դեպ, ամերիկացի ուժերի մի մասը տեղակայվել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի արևելքում, որտեղ կառավարության ընդդիմադիրներն են տեղակայված:
Ականատեսները վկայում են,որ երեք շաբաթվա ընթացքում թվով 500 արտասահմանցի զինվորականներ են մուտք գործել Լիբիա:
ԱՄՆ-ի բանակի գլխավոր շտաբի հրամանատար Ջոզեֆ Դանֆորդը ուրբաթ օրը հայտնել է.-«Լիբիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման տարածումն ու ուժեղացումը կանխելու նպատակով պետք է անհապաղ ռազմական քայլեր կատարել այդ երկրում»: