ՆԱՏՕ-ն պաշտոնական իշխանությունների խնդրանքով կպահպանի իր ներկայությունն Իրաքում. Ստոլտենբերգ
https://parstoday.ir/hy/news/world-i85981-ՆԱՏՕ_ն_պաշտոնական_իշխանությունների_խնդրանքով_կպահպանի_իր_ներկայությունն_Իրաքում._Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն Բաղդադի խնդրանքով կպահպանի իր ներկայությունն Իրաքում եւ կշարունակի աջակցել երկրի զինված ուժերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2018 12:32 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն պաշտոնական իշխանությունների խնդրանքով կպահպանի իր ներկայությունն Իրաքում. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն Բաղդադի խնդրանքով կպահպանի իր ներկայությունն Իրաքում եւ կշարունակի աջակցել երկրի զինված ուժերին:

Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ով պաշտոնական այցով գտնվում է արաբական երկրում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Al Sumaria հեռուստաալիքը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը հնչել է Իրաքի խորհրդարանի՝ երկրում «ԻՊ»-ի ջախջախումից հետո օտարերկրյա զինվորականների դուրս բերման ժամկետները նշելու պահանջի վերաբերյալ որոշումից մի քանի օր անց:

«Մենք այստեղ ենք, քանի որ Իրաքն է դա ցանկանում»,- ասել է Ստոլտենբերգը՝ նշելով, որ դաշինքը գրավոր հայտ է ստացել վարչապետ Հեյդար Ալ Աբադիից: Միեւնույն ժամանակ, նա հավաստիացրել է, որ ՆԱՏՕ-ն «երկար չի մնա» հանրապետությունում եւ «կշարունակի իրաքյան ուժերի վերապատրաստումը՝ «ԻՊ»-ի կրկին հայտնվելը կանխելու նպատակով»:

News.am