Աֆրիկայի զարգացման հանդեպ Չինաստանի մոտեցումը «խրախուսում է կախվածությունը». Թիլերսոն
Աֆրիկայի զարգացման հանդեպ Չինաստանի մոտեցումը «խրախուսում է կախվածությունը» վտանգում է ինքնիշխանությանը, ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հայտնում է AFP-ն:
«Չինական ներդրումները Աֆրիկայի ենթակառուցվածքների պակասի խնդիրը լուծելու ներուժ ունեն, բայց Չինաստանի մոտեցումը հանգեցրել է պարտքի աճին եւ շատ երկրներում փոքր թվով աշխատատեղերի ավելացմանը», - ասել է նա՝ ելույթ ունենալով Ջորջ Մեյսոնի համալսարանում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «պայծառ ապագա» է տեսնում Աֆրիկայի համար եւ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը «նպատակ ունի Աֆրիկայում կյանքեր փրկել»: Նա նշել է, որ ԱՄՆ-ն մտադիր է եւս կես միլիարդ դոլար հատկացնել մարդասիրական օգնության համար՝ «սովի հաղթահարման եւ հակամարտությունների հետ կապված խնդիրների լուծման համար»:
News.am