Բացահայտվել է Արաբիա-Բրիտանիա սկանդալային պայմանագրի խեղման գործում ԱՄՆ-ի դերակատարությունը
Ամերիկյան իրավական մի ընկերություն բացահայտել է սաուդական ռեժիմի և Բրիտանիայի միջև 43 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ պայմանագրի խեղման գործընթացը:
Guardian օրաթերթի գրությամբ, նոր փաստաթղթերը բացահայտել են, որ ամերիկյան մի ընկերություն սաուդական գահաժառանգի հրամանով խեղել է Արաբիայի և Բրիտանիայի միջև 1985 թվականին կնքված ռազմական պայմանագրի մասին հետազոտությունների արդյունքները՝ որպեսզի չպարզվի գործում ընդգրկվող պաշտոնյաների խոշոր կաշառքների և հակակշռի տակ չհայտնվեն Ռիադ-Լոնդոն երկկողմ հարաբերությունները:
Արաբիան համաձայնել էր օրական 600 հազար բարել անմշակ նավթ ապահովել Բրիտանիայի կառավարության, մասնավորապես British Petroleum և Royal Dutch Shell նավթընկերությունների համար:
Ըստ աղբյուրի, գործարքը Վաշինգտոնի Riggs բանկում Արաբիայի ժամանակի պաշտպանության նախարար թագաժառանգ Բանդեր Բին Սոլթանի համար ավելի քան 30 միլիոն դոլարի շահույթ է ունեցել:
Մոհամմեդ Բին Սալմանը հանդիպում է ունենալու Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ: