Եվրոխորհրդարանն ընտրությունները վերահսկելու համար դիտորդներ չի գործուղի Ադրբեջան ու Ռուսաստան
https://parstoday.ir/hy/news/world-i86289-Եվրոխորհրդարանն_ընտրությունները_վերահսկելու_համար_դիտորդներ_չի_գործուղի_Ադրբեջան_ու_Ռուսաստան
Եվրոխորհրդարանը պաշտոնապես հայտարարել է, որ Ադրբեջանում ու Ռուսաստանում նախագահական ընտրությունների ընթացքը վերահսկելու նպատակով դիտորդներ չի գործուղելու այդ երկրներ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 09, 2018 16:09 Asia/Tehran
  • Եվրոխորհրդարանն ընտրությունները վերահսկելու համար դիտորդներ չի գործուղի Ադրբեջան ու Ռուսաստան

Եվրոխորհրդարանը պաշտոնապես հայտարարել է, որ Ադրբեջանում ու Ռուսաստանում նախագահական ընտրությունների ընթացքը վերահսկելու նպատակով դիտորդներ չի գործուղելու այդ երկրներ:

Համաձայն haqqin az-ի ուրբաթ օրը կատարած հաղորդման, Եվրոխորհրդարանում ժողովրդավարության պաշտպանության խմբի պատասխանատուներ Դեյվիդ Մաքալիսթերն ու Լինդա Մաքավանը հայտարարել են, որ այդ կառույցը հիշյալ ընտրությունների մասին տեսակետ չի հայտնելու:

Մաքալիսթերն ու Մաքավանը նաև ընդգծել են, որ Եվրոխորհրդարանի անդամներից որևէ մեկը հիշյալ ընտրությունները վերահսկելու և դրանց ընթացքի մասին կարծիք հայտնելու մանդատ չի ունենալու:

Եվրոխորհրդարանն ամառային արձակուրդներից հետո կզեկուցի Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին: Դա ի տես այն բանի, որ միջազգահին որոշ կառույցներ, այդ թվում ԵԱՀԿ-ն հայտարարել են որ ապրիլի 11-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները դիտարկելու համար դիտորդական խումբ են գործուղելու այդ երկիր: Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 18-ին: