Գուտերեշը ողջունել է բանակցությունների մասին Թրամփի եւ Կիմ Չեն Ընի պայմանավորվածությունը
https://parstoday.ir/hy/news/world-i86339-Գուտերեշը_ողջունել_է_բանակցությունների_մասին_Թրամփի_եւ_Կիմ_Չեն_Ընի_պայմանավորվածությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ուրբաթ ողջունել է Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի համաձայնությունը` Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի մասնակցությամբ գագաթաժողով անցկացնելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2018 06:25 Asia/Tehran
  • Գուտերեշը ողջունել է բանակցությունների մասին Թրամփի եւ Կիմ Չեն Ընի պայմանավորվածությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ուրբաթ ողջունել է Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի համաձայնությունը` Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի մասնակցությամբ գագաթաժողով անցկացնելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես լրագրողներին հայտարարել է Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, համաշխարհային կազմակերպությունը աջակցում է Կորեայի թերակղզում միջուկային խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը:

 «Գլխավոր քարտուղարը ոգեշնչված է Միացյալ Նահանգների եւ ԿԺԴՀ միջեւ մայիսին գագաթաժողով անցկացնելու մասին հայտարարված պայմանավորվածությամբ: Այն ցույց է տալիս բոլոր շահագրգիռ խաղացողների առաջնորդությունը եւ իմաստությունը, ինչպես նաեւ հաստատում է իր աջակցությունը Կորեայի թերակղզու խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ Անվտանգության խորհրդի բանաձեւերի համապատասխան», - ասել է Դյուժարիկը:

News.am