Պատանդներն ու պատանդառուն զոհվել են վետերանների տանը՝ Քալիֆորնիայում
https://parstoday.ir/hy/news/world-i86343-Պատանդներն_ու_պատանդառուն_զոհվել_են_վետերանների_տանը_Քալիֆորնիայում
Քալիֆորինայում՝ վետերանների տանը երեք պատանդները զոհվել են, նրանց գերեվարած չարագործը եւս մահացած է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2018 06:53 Asia/Tehran
  • Պատանդներն ու պատանդառուն զոհվել են վետերանների տանը՝ Քալիֆորնիայում

Քալիֆորինայում՝ վետերանների տանը երեք պատանդները զոհվել են, նրանց գերեվարած չարագործը եւս մահացած է։

Այս մասին հաղորդում է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրը։

«Հանցագործը եւս զոհվել է, նրա մահվան հանգամանքները ճշտվում են, Հետախուզությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները շրջափակել են տունը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Զոհված երեք պատանդները կանայք էին։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Քալիֆորնիայի Յոնտվիլ քաղաքում, որտեղ  ապրում է մոտավորապես հազար տարեց վետերան եւ պատերազմի մասնակից հաշմանդամներ, զինված տղամարդը պատանդ է վերցրել երեք մարդու։

Շերիֆի տեղական վարչությունը Twitter-ում հրապարակել է զգուշացում, որից հետեւում է, որ համալիրին չպետք է մոտենալ: Թե ինչ պատճառներով՝  չի բացատրվում:

Ավելի վաղ իշխանություններին հայտնել էին, որ հաստատությունից մի փոքր հեռու զրահաբաճկոնով եւ հրացանով մարդ են նկատել, լսվել են կրակոցներ:

Napa Valley Register պարբերականի տվյալներով տղամարդը 36 տարեկան էր, վետերանների տանը էմոցիոնալ տրավմայի բուժում էր անցնում։

News.am