Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպելու Թրամփի որոշումը չմտածված քայլ է
https://parstoday.ir/hy/news/world-i86383-Հյուսիսային_Կորեայի_առաջնորդի_հետ_հանդիպելու_Թրամփի_որոշումը_չմտածված_քայլ_է
Ամերիկյան «Վաշինգտոն փոստ» թերթը գրել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպելու Դոնալդ Թրամփի որոշումը չմտածված քայլ է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2018 14:44 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպելու Թրամփի որոշումը չմտածված քայլ է

Ամերիկյան «Վաշինգտոն փոստ» թերթը գրել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպելու Դոնալդ Թրամփի որոշումը չմտածված քայլ է:

«Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի  հետ Դոնալդ Թրամփի հանդիպումը մեծ հնարավորություն է այդ երկրի համար և թե ԱՄՆ-ն  առանց ճիշտ ռազմավարության նման քայլի դիմի՝ տանուլ կտա»․ գրում է թերթը:

Ըստ Վաշինգտոն փոստի՝ Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու Թրամփի որոշումը հանկարծակի է կայացվել և անշուշտ այն դատապարտված է ձախողման:

«Սպիտակ Տունը մտադիր է դրա դիմաց քայլեր ձեռնարկել Փխենյանի միջուկային զինաթափման ուղղությամբ, բայց խնդիրն այն է, որ Սպիտակ տունն ավելի վաղ է անցել այդ բոլոր ճանապարհները»․ գրում է թերթը:

Նշենք, որ հարավկորեական մի պատվիրակություն հինգշաբթի օրը տեղեկացրել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը առաջարկել է Թրամփի հետ բանակցել առկա տարաձայնությունները լուծելու համար: