Բրիտանիան լրտեսական ծրագրեր է վաճառում Սաուդյան Արաաբիային և ԱՄԷ-ին
(last modified Mon, 12 Mar 2018 07:30:34 GMT )
Մարտ 12, 2018 11:00 Asia/Tehran
  • Բրիտանիան լրտեսական ծրագրեր է վաճառում Սաուդյան Արաաբիային և ԱՄԷ-ին

Բրիտանիայի կառավարությունը վավերացրել է 2015թ. մինչ օրս 42 միլիարդ դոլար արժողությամբ լրտեսական ծրագրերի վաճառքը Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին, Բահրեյնին և Եգիպտոսին:

The Middle East Eye կայքի տեղեկացմամբ, զենքի առևտրի դեմ պայքարի արշավի խոսնակ Էնդրու Սմիթն ասել է.«Բրիտանիան 2015թ. մինչ օրս ավելի քան 42 միլիարդ դոլար արժողությամբ լրտեսական ծրագրեր և գաղտնալսման սարքեր է վաճառել Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին, Բահրեյնին և Եգիպտոսին»:

Սմիթը նշել է, որ ընդդիմությանը հալածող վարչակազմերին լրտեսական սարքեր վաճառելու Բրիտանիայի կառավարության քայլն անպատասխանատու է:

Հաղորդման համաձայն, 2015 թվականից, Էմիրությունները 23.5 միլիոն դոլար լրտեսական սարքեր է գնել Բրիտանիայից:

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ Բեն Սալմանը վերջերս Լոնդոն կատարած այցի ժամանակ, 818 հազար դոլար արժողությամբ սարքավորումներ է գնել Բրիտանիայից:

Այս բոլորն այն դեպքում, երբ Բրիտանիայում 2008թ. վավերացված արտահանման վերահսկողության օրենքի համաձայն, արգելվում է լրտեսական սարքերի վաճառքը երկրներին, որոնք հալածում են իրենց ընդդիմությանը, :