Իրաքցի երիտասարդները հրկիզել են Բաղդադում տեղակայված՝ սաուդական MBC հեռուստաալիքի գրասենյակը
Հոկտեմբեր 19, 2024 09:40 Asia/Tehran
Զայրացած իրաքցի երիտասարդները հրկիզել են Բաղդադում տեղակայված՝ սաուդական MBC հեռուստաալիքի գրասենյակը։
Ծրագրերից մեկում «Հազարամյակն առանց ահաբեկիչների» վերնագրով տեսանյութում, MBC-ն Դիմադրության նահատակված առաջնորդներին անվանել էր ահաբեկիչներ։ Այսօր առավոտյան զայրացած իրաքցի երիտասարդները մտել են Բաղդադի համալսարանի տարածքում գտնվող հեռուստաընկերության գրասենյակ, ոչնչացրել սարքավորումներն ու հրկիզել գրասենյակը։
ՀԱՄԱՍ-ը խստորեն դատապարտել է սաուդական հեռուստաընկերության քայլը, այն որակելով որպես բարոյական անկում և պահանջել ներողություն խնդրել։
Իրաքի Դիմադրության խմբերը սպառնացել են հարձակվել MBC ցանցի գրասենյակի վրա, եթե այն չփակվի։
Պիտակ