ԿՀՎ-ի հայտարարությունը՝ ԱՄՆ-ի ընտրություններում Պուտինի միջամտության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i86497-ԿՀՎ_ի_հայտարարությունը_ԱՄՆ_ի_ընտրություններում_Պուտինի_միջամտության_մասին
ԿՀՎ-ի տնօրենը հայտարարել է, որ Ռուսաստանի կառավարության հետ կապ ունեցող ռուսները միջամտել են ԱՄՆ-ի ընտրություններում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 12, 2018 12:36 Asia/Tehran
  • ԿՀՎ-ի հայտարարությունը՝ ԱՄՆ-ի ընտրություններում Պուտինի միջամտության մասին

ԿՀՎ-ի տնօրենը հայտարարել է, որ Ռուսաստանի կառավարության հետ կապ ունեցող ռուսները միջամտել են ԱՄՆ-ի ընտրություններում:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, ԿՀՎ-ի տնօրեն Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԿՀՎ-ն մերժում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե ԱՄՆ-ի ընտրություններում դերակատար լինելու մեջ մեղադրվող ռուսները ոչ մի առնչություն չունեն Կրեմլի հետ:

ԿՀՎ-ի տնօրենն այն պայմաններում է նման հայտարարություն կատարել, երբ Դոնալդ Թրամփի օգտին ԱՄՆ-ի ընտրությունների վրա ազդելու նպատակով սոցցանցերում կեղծ լուրեր տարածելու մեղադրանքով, դատական գործ է հարուցվել Ռուսաստանի մի խումբ քաղաքացիների դեմ:

Մինչ օրս Ռուսաստանը մի քանի անգամ հերքել է այդ երկրի նախագահական ընտրություններում միջամտելու մասին ԱՄՆ-ի հետախուզական մարմինների մեղադրանքները: