Թրամփի դեմ ցույցեր Լոս Անջելեսում
https://parstoday.ir/hy/news/world-i86625-Թրամփի_դեմ_ցույցեր_Լոս_Անջելեսում
Կալիֆորնիա նահանգի լոս Անջելեսի հարյուրավոր բնակիչներ ցույցեր են իրականացրել ՝ ի նշան բողոքի ԱՄՆ նախագահի այդ նահանգ սպասվող այցի դեմ :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2018 08:39 Asia/Tehran
  • Թրամփի դեմ ցույցեր Լոս Անջելեսում

Կալիֆորնիա նահանգի լոս Անջելեսի հարյուրավոր բնակիչներ ցույցեր են իրականացրել ՝ ի նշան բողոքի ԱՄՆ նախագահի այդ նահանգ սպասվող այցի դեմ :

«Հիլ» կայքի հաղորդմամբ ՝ Դոնալդ Թրամփի Լալիֆորնիա նահանգ առաջին այցից հետո , հարյուրավոր ամերիկացիներ երեքշաբթի օրը Լոս Անջելեսի արևմտյան արվարձան ՝ Բեվերլի Հիլզում, իրենց բողոքն են արտահայտել այդ այցի դեմ:

Ցույցերին մասնակցել են նաև ներգաղթյալներ , որոնք տուժել են Թրամփի քաղաքականության պատճառով:

Ցուցադրվել է նաև մի շան նկար, որի հագին եղել է Թրամփի դեմ կարգախոսով հագուստ: Շան զգեստի վրա գրված է եղել.«Թրամփը գրավել է իմ երկիրը»:

Թրամփն անցյալ օրը Կալիֆորնիա է մեկնել ՝ անօրինական իմիգրացիոն խիստ քաղաքականությունները պաշտպանելու նպատակով: Կալիֆորնիա նահանգը մշտապես խիստ է ընդդիմացել տարբեր հարցերի, մասնավորապես Թրամփի միգրացիոն քաղաքականություններին: