Եվրոխորհրդարանը Հյուսիսային Կորեայի հետ գաղտնի բանակցություններ է վարել
https://parstoday.ir/hy/news/world-i86675-Եվրոխորհրդարանը_Հյուսիսային_Կորեայի_հետ_գաղտնի_բանակցություններ_է_վարել
Եվրոխորհրդարանում Բրիտանիայի պահպանողական ներկայացուցիչն ասել է. «Անցած երեք տարիների ընթացքում Հյուսիսային Կորեայի պաշտոնատարների հետ Եվրոխորհրդարանի ներկայացուցիչների պատվիրակության գաղտնի բանակցությունների արդյունքում է այդ երկիրը համոզվել հրաժարվել իր միջուկային ծրագրից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2018 04:10 Asia/Tehran
  • Եվրոխորհրդարանը Հյուսիսային Կորեայի հետ գաղտնի բանակցություններ է վարել

Եվրոխորհրդարանում Բրիտանիայի պահպանողական ներկայացուցիչն ասել է. «Անցած երեք տարիների ընթացքում Հյուսիսային Կորեայի պաշտոնատարների հետ Եվրոխորհրդարանի ներկայացուցիչների պատվիրակության գաղտնի բանակցությունների արդյունքում է այդ երկիրը համոզվել հրաժարվել իր միջուկային ծրագրից»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Եվրոխորհրդարանի բրիտանացի պահպանողական պատգամավոր Նիրջ Դեվան չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնատարների հետ 14 շրջան գաղտնի հանդիպումներ ու բանակցություններ են անցկացվել:  «Հյուսիսային Կորեայի հետ լարվածություններին վերջ տալու համար, Եվրոխորհրդարանի ներկայացուցչական պատվիրակությունն ընդգծել է առանց նախապայմանների բանակցության անհրաժեշտությունը», նշել է նա:

Հարավային Կորեայի ազգային անվտանգության խորհրդական Չունգ Իյուի-Յունգը մարտի 8-ին հայտարարեց, որ Հյուսիսային Կորեայի դիմումի համաձայն, այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հանդիպումը կկայանա մինչև առաջիկա մայիս ամիսը: