ՀԳՀԾ-ից դուրս գալը մեծ մարտահրավեր է Վաշինգտոնի համար
https://parstoday.ir/hy/news/world-i86763-ՀԳՀԾ_ից_դուրս_գալը_մեծ_մարտահրավեր_է_Վաշինգտոնի_համար
Իրանի ԱԳՆ Միջազգային քաղաքական հետազոտությունների և միջազգային հարցերի կենտրոնի ղեկավարն ասել է, որ ՀԳՀԾ-ից դուրս գալը Վաշինգտոնի համար մեծ մարտահրավեր կլինի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2018 12:19 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ից դուրս գալը  մեծ մարտահրավեր է Վաշինգտոնի համար

Իրանի ԱԳՆ Միջազգային քաղաքական հետազոտությունների և միջազգային հարցերի կենտրոնի ղեկավարն ասել է, որ ՀԳՀԾ-ից դուրս գալը Վաշինգտոնի համար մեծ մարտահրավեր կլինի:

Անկարայի «Թոբ» համալսարանում ունեցած ելույթում, Սեյեդ Մոհամեդ Քազեմ Սաջադփուրն  ընդգծել է, որ համաշխարհային դիրքորոշման պատճառով ԱՄՆ-ի գործողությունների շրջանակը թուլանում է: Նա ասել է, որ տարածաշրջանային փաստերը վկայում են Իրանի, Թուրքիայի և տարածաշրջանային այլ երկրների դերակատարության բարձրացման մասին, և   տարբեր ոլորտներում  Իրանի կառավարման կարողությունները սահմանափակել են ԱՄՆ գործողությունների շրջանակը: 

Սաջադփուրըն հավելել է.-«ՀԳՀԾ-ը իրավական խոչընդոտներ է առաջացնում ԱՄՆ-ի կառավարության համար, և նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողացել չեղյալ հայտարարել կամ հետ վերցնել այն»:

Իրանի ԱԳՆ-ի միջազգային և քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ՀԳՀԾ-ի  միայն մեկ կողմն  է: Նա ասել է. « ՀԳՀԾ-ը Իրանի և  ԱՄՆ միջև գործարքը չէ, այլ միջազգային իրավական փաստաթուղթ է, որը ստորագրել են համաշխարհային ազդեցիկ ուժերը»: