ԱՄՆ-ն մեղսակից է Արաբիայի պատերազմական ոճրագործություններին. «Հաֆիգտոն Փոստ»
«Հաֆինգտոն Փոստ» օրաթերթի կայքէջը գրել է. «ԱՄՆ-ն զենք ու զինամթերք տրամադրելով, ճանապա«հբա է հարթել Եմենում միջազգային կոալիցիայի բռնարարքների համար ու այդ պատճառով մեղսակից է Արաբիայի պատերազմական ոճրագործություններին»:
«Հաֆինգտոն Փոստ» օրաթերթի կայքէջը, սաուդցի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի ԱՄՆ կատարելիք այցի սեմին ընդգծելով Եմենի հումանիտար ճգնաժամում Վաշինգտոնի դերակատարությունը, գրել է. «Եմենի պատերազմիհենց սկզբից, ԱՄՆ-ն պաշտպանել է սաուդացիներին»:
«Այս աջակցությունը շարունակվեց նույնիսկ այն բանից հետո, երբ պարզվեց, որ Եմենում իրականացվող ավիահարվածները ոտնահարում են պատերազմական օրենքները, որոնք արգելում են խաղաղ քաղաքացիների դեմ մտածված ու աննպատակ հարձակումները»,-հավելել է «Հաֆինգտոն Փոստ»-ը:
Օրաթերթը գրել է. «Ալե Սաուդի ռեժիմը շարունակում է բնակելի տների ու խաղաղ քաղաքացիների ռմբակոծումը և հազարավոր կանանց ու երեխաների զոհվելու ու վիրավորվելու պատճառ է դարձել»:
«ԱՄՆ-ի ու Սպիտակ Տան արևմտյան դաշնակիցների անտեսմամբ, Եմենում Արաբիայի ոճրագործությունները միջազգային կազմակերպություններում, այդ թվում ՄԱԿ-ում քննարկման նյութ չեն դառնալու»,-եզրակացրել է «Հաֆինգտոն Փոստ»-ը: