ԵՄ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հույս ունի. Սեմնեբի
https://parstoday.ir/hy/news/world-i87178-ԵՄ_ն_Լեռնային_Ղարաբաղի_հակամարտության_կարգավորման_հույս_ունի._Սեմնեբի
ԵՄ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հույս ունի: Այս մասին haqqin.az-ին ասել է ԵՄ Հարավային Կովկասի հարցերով նախկին ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2018 08:09 Asia/Tehran
  • ԵՄ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հույս ունի. Սեմնեբի

ԵՄ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հույս ունի: Այս մասին haqqin.az-ին ասել է ԵՄ Հարավային Կովկասի հարցերով նախկին ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:

 

«Կցանկանայի այս՝ շատ տարիներ ձգվող հակամարտության կարգավորման հույս ունենալ, սակայն տեսնում եմ, որ գործնականում փոփոխություններ չեն կատարվել: Առաջընթացի բացակայությունն էլ գլխավոր խնդիրն է: Այդուհանդերձ, ե՛ւ Եվրամիությունը, ե՛ւ ես հույս ունենք, որ հակամարտության կարգավորման ճիշտ ուղին կգտնվի»,- հայտարարել է Սեմնեբին:

NEWS.am