Նոռուզը աշխարհում խաղաղության ու անվտանգության հաստատման նախադրյալ
Բրիտանիայում ԻԻՀ դեսպանը հույս է հայտնել, որ Նոռուզը ենթահող կստեղծի տարածաշրջանում և ողջ աշխարհում խաղաղության ու անվտանգության հաստատման համար:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, չորեքշաբթի երեկոյան Լոնդոնում Նոռուզի միջազգային օրվան նվիրված միջոցառման ընթացքում ունեցած ելույթում, անդրադառնալով 2010 թվականի փետրվարին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում Նոռուզի վերաբերյալ միաձայն ընդունված բանաձևին և մարտի 21-ը Նոռուզի միջազգային օր ճանաչվելուն, դեսպան Համիդ Բաիդինեժադն ասել է.«Նոռուզը լոկ մշակութային իրադարձություն չէ Իրանում: Այն տարածված է ողջ տարածաշրջանում և Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Աֆղանստանն ու Թուրքիան նշում են այս տոնը, ինչը վկայում է Նոռուզի նշանակության մասին»:
Բրիտանիայի ԱԳ նախարարի միջինարևելյան տարածաշրջանի հարցերով տեղակալ Էլիսթեր Բըրթը ևս այդ միջոցառման ժամանակ հանդես եկավ ելույթով: Նա ասել է. «Նոռուզը հնարավորություն է տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության հաստատման ուղղությամբ երկխոսություն անցկացնելու և դիվանագիտական քայլեր ձեռնարկելու համար»:
Երեկ երեկոյան Լոնդոնում Իրանի դեսպանատանը տեղի ունեցավ Նոռուզի միջազգային օրվան նվիրված միջոցառում, Բրիտանիայի քաղաքական գործիչների, դիվանագետների և այդ երկրում բնակվող մի խումբ իրանցիների մասնակցությամբ:
Իրանական ծագում ունեցող նոռուզյան տոնը պաշտոնապես ճանաչվել է աշխարհի 12 երկրում