ԱՄՆ-ը համաձայնել է մեկ միլիարդ դոլարի զենք վաճառել Արաբիային
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հինգշաբթի երեկոյան հայտարարել է, որ Պետքարտուղարությունը համաձայնել է մեկ միլիարդ դոլարի սպառազինություն վաճառել Սաուդյան Արաբիային:
Ինչպես Պենտագոնին ստորաբաժանումներից ՝ պաշտպանական անվտանգության համագործակցությունների գործակալությունն է հաղորդել, գնվող զենքերի ցուցակում են ավելի քան 6600 հակատանկային հրթիռներ, 670 միլիոն դոլարի նավեր , նաև 300 միլիոն դոլարի լոգեստիկական պաշտպանության պահեստամասեր:
Արաբիայի գահաժառանգ ՝ Մոհամմեդ Բին Սալմանը երեքշաբթի օրը երկշաբաթյա այց էր կատարել Վաշինգտոն : Նա հանդիպումներ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսի հետ:
Ամերիկյան և Եվրոպական այլ երկրներից. ներառյալ՝ Բրիտանիայից գնած զենքերով , Արաբիան կոտորում է անմեղ եմենցիներին:
Միջազգային կազմակերպությունները և մարդու իրավունքների պաշտպան կառույցները ԱՄՆ-ից , Բրիտանիայից և սաուդական ռեժիմի մյուս աջակիցներից պահանջել են դադարեցնել Ռիադին զենքի վաճառքը:
Եմենում Արաբիայի և նրա դաշնակիցների պատերազմական քայլերի հետևանքով, այդ երկրում զոհվել են ավելի քան 14 հազար եմենցիներ: վիրավորվել են տասնյակ հազարներ, միլիոնավոր մարդիկ հայտնվել են անօթևանի կարգավիճակում: