ՄԱԿ.«Եմենում զոհվել են 6100 խաղաղ քաղաքացիներ»
ՄԱԿ-ը հայտարարել է.«Անցնող 3 տարիների ընթացքում Եմենում զոհվել են 6100 խաղաղ քաղաքացիներ, այդ թվում՝ 1500 մանուկներ»:
Անատոլու լրատվական գործակալության հաղորդմամբ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարի օգնական Քեյթ Գիլմորը տարծալեվ մի հաղորդագրություն, նախազգուշացրել է.«2015թ. Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների կողմից սկսված Եմենի պատերազմում խաղաղ քաղաքացիների զոհերի թիվն ավելանում է»:
Գիլմորը խաղաղ քաղաքացիների զոհվելու հիմնական պատճառը սաուդական կոալիցիայի իրականացրած ռմբակոծություններն է համարում:
Անդրադառնալով մարդու իրավունքների ակտիվիստ Ռիհամ Բադրալզիհանիի սպանվելուն, ով որպես դիտորդ գործունեություն էր ծավալում Եմենի հետաքննության ազգային կոմիտեում, Գիլմորն ասել է.«Բադրալզիհանին էլ զոհվեց Թաազ նահանգում սաուդական ուժերի կողմից փետրվար ամսին տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով»:
Մարտի 26-ի կլրանա Եմենի վրա Սաուդյան Արաբիայի ոտնձգության 4-րդ տարին: