ԵՄ երկրները ՌԴ-ից կանչել են իրենց դեսպաններին
Աջակցելով Բրիտանիային, ԵՄ-ի ղեկավարները հինգշաբթի օրը որոշ խնդիրների մասին խորհրդակցելու պատճառով Մոսկվայից կանչել են իրենց դեսպաններին:
Ռոյտերս լրատվական գործոկալության հաղորդմամբ, հանդես գալով համատեղ հաղորդագրությամբ ԵՄ-ի ղեկավարները հայտարարել են.«Սերգեյ Սկրիպալի դեմ հարձակման հարցում Մոսկվայի մեղսակցության հավանականության և դեպքի համար ընդունելի բացատրություններ չլինելու հարցում, ԵՄ-ը համակարծիք է Բրիտանիայի հետ»:
Միևնույն ժամանակ ուրբաթ օրը ԵՄ-ի պաշտոնյաներից մեկը հայտարարել է.«Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում ռուս լրտեսի թունավորման դեպքից հետո եվրոպական մի քանի երկրներ քննարկում են ռուս դիվանագետներին արտաքսելու և իրենց դեսպաններին հետ կանչելու խնդիրը»:
Ուրբաթ օրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնպես արծարծել է ՌԴ-ի դեմ առավել պատժամիջոցների կիրառելու հավանականությունը, ասելով.«ԵՄ-ը միասնական ու համադրված հակազդեցություն է ցուցաբերելու այս խնդրին»: