Պենտագոնը շարունակելու է հովանավորել սաուդցիների ոճրագործությունները
https://parstoday.ir/hy/news/world-i87274-Պենտագոնը_շարունակելու_է_հովանավորել_սաուդցիների_ոճրագործությունները
Սաուդյան Արաբիայի գահաժառանգի հետ բանակցությունից հետո, Պենտագոնը հայտարարել է, որ շարունակելու է հովանավորել սաուդցիների ոճրագործությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2018 15:16 Asia/Tehran
  • Պենտագոնը շարունակելու է հովանավորել սաուդցիների ոճրագործությունները

Սաուդյան Արաբիայի գահաժառանգի հետ բանակցությունից հետո, Պենտագոնը հայտարարել է, որ շարունակելու է հովանավորել սաուդցիների ոճրագործությունները:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Պենտագոնն իր կայքում դրական է գնահատել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ, այդ երկրի պաշտպանության նախարար Մուհամմեդ Բեն Սալմանի հետ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսի հանդիպումը, նշելով, որ կողմերը կարևորել են Եմենի ժողովրդի դեմ պատերազմում անվտանգության ոլորտում համագործակցությունը:

Հաղորդագրություն տարածելով, Պենտագոնի ավագ խոսնակ Դանա Վայթը հավաստիացրել է, որ նիստում նրանք քննարկել են Միջին Արևելքի տարածաշրջանային անվտանգության և Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի միջոցով տարածաշրջանային սպառնալիքների դիմագրավման հետ կապված հարցեր:

Պենտագոնի ավագ խոսնակը նշել է, որ Մաթիսը և Բեն Սալմանը կարևորել են ԱՄՆ-Սաուդյան Արաբիա համագործակցությունը այսպես կոչված վերազգային ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում և Եմենի փախուստի դիմած նախագահին հովանավորելու հարցում: