Սաուդցի գահաժառանգն Իրանի ու ՀԳՀԾ-ի դեմ նոր հայտարարություն է արել
Սաուդյան ռեժիմի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը հայտարարել է, որ միջուկային համաձայնությունը չի արգելում ատոմային զենքին Իրանի հասանելիությունը և պահանջել է ՀԳՀԾ-ն փոխարինել մեկ այլ համաձայնությամբ:
Սաուդցի գահաժառանգի հակաիրանայակն հայտարարությունն արվել է ՀԳՀԾ-ի դեմ Սիոնիստական ռեժիմի վարչապետի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնորոշումների և Իրանի հետ միջուկային համաձայնությունից հրաժարվելու համար ԱՄՆ-ի ջանքերի շրջանակում:
ԻՌՆԱ-ի երեքշաբթի գիշեր կատարած հաղորդման համաձայն, Մոհամմեդ Բեն Սալմանը, երկուշաբթի օրը «Նյու Յորք Թայմզ» ամերիկյան օրաթերթի խմբագրական կազմի ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ միջուկային համաձայնությունը միայն հետաձգում է միջուկային զենքին Իրանի հասանելիությունը, սակայն չի խոչընդոտում դրան:
Սաուդցի գահաժառանգն այն պայմաններում է նման հայտարարություն արել, երբ ԱԷՄԳ-ն մինչ այսօր 10 անգամ հաստատել է ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը: ԱՄՆ-ի տեղեկատվական կառույցներն էլ զեկուցել են, որ Իրանը հավատարիմ է միջուկային համաձայնությանը:
Մոհամմեդ Բեն Սալմանի և «Նյու Յորք Թայմզ»-ի խմբագրական կազմի հանդիպումը կայացել է փակ դռների հետևում, սակայն սաուդցի պաշտոնատարները թույլատրել են հրապարակել սաուդցի գահաժառանգի հայտարարության որոշ հատվածները:
«Միջուկային ներկա համաձայնությունը պիտի փոխարինվի մեկ այլ համաձայնությամբ, որտեղ անդրադարձ կլինի տարածաշրջանում Իրանի այլ քայլերին»,-հավելել է Մոհամմեդ Բեն Սալմանը: