Ամերիկացիները պահանջում են հետաքննություն անցկացնել նախագահի ընտրությունների կապակցությամբ
Վերջին սոցհարցումների արդյունքները վկայում են, որ ԱՄՆ-ի ժողովրդի խոշոր տոկոսը պահանջում է լիարժեք հետաքննություն անցկացնել 2016 թվականի նախագահական ընտրությունների կապակցությամբ:
«Սի Էն Էն» հեռուստակայանի կողմից անցկացված և չորեքշաբթի օրը հրապարակված սոցհարցման արդյունքների համաձայն, ամերիկացիների 58 տոկոսը պահանջում է լիարժեք հետաքննություն անցկացնել 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության կապակցությամբ:
ԱՄՆ-ի ժողովրդի միայն 36 տոկոսն է հավատացած, որ այդ հետաքննությունը նպատակ ունի թուլացնել Դոնալդ Թրամփի նախագահության հիմքերը:
Ամերիկացիների մեծ մասը համոզմունք է հայտնել, որ 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի միջամտության շուրջ հետաքննությունը բարդացել է , իսկ յուրաքանչյուր 10-ը համոզված է, որ այս հետաքննությունը պետք է լուրջ քննարկման դրվի:
Սոցհարցումների արդյունքների համաձայն՝ ամերիկացիների երկու երրորդը պահանջել է հետաքննություն անցկացնել Ռուսաստանում Թրամփի առևտրական գործունեության շուրջ:
2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության շուրջ փետրվար ամսին անցկացված հետաքննության արդյունքները պարզեցին, որ Թրամփի նախընտրական խմբի ու Ռուսաստանի միջև որևէ պայմանավորվածություն չի եղել:
Թրամփի հանրապետական կուսակիցների 61 տոկոսը կողմ է Ռուսաստանի միջամտությունների շուրջ հետաքննություններին: