Ամերիկացիները պահանջում են հետաքննություն անցկացնել նախագահի ընտրությունների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i87562-Ամերիկացիները_պահանջում_են_հետաքննություն_անցկացնել_նախագահի_ընտրությունների_կապակցությամբ
Վերջին սոցհարցումների արդյունքները վկայում են, որ ԱՄՆ-ի ժողովրդի խոշոր տոկոսը պահանջում է լիարժեք հետաքննություն անցկացնել 2016 թվականի նախագահական ընտրությունների կապակցությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 28, 2018 17:08 Asia/Tehran
  • Ամերիկացիները պահանջում են հետաքննություն անցկացնել նախագահի ընտրությունների կապակցությամբ

Վերջին սոցհարցումների արդյունքները վկայում են, որ ԱՄՆ-ի ժողովրդի խոշոր տոկոսը պահանջում է լիարժեք հետաքննություն անցկացնել 2016 թվականի նախագահական ընտրությունների կապակցությամբ:

«Սի Էն Էն» հեռուստակայանի կողմից անցկացված և չորեքշաբթի օրը հրապարակված սոցհարցման արդյունքների համաձայն, ամերիկացիների 58 տոկոսը պահանջում է լիարժեք հետաքննություն անցկացնել 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության կապակցությամբ:

ԱՄՆ-ի ժողովրդի միայն 36 տոկոսն է հավատացած, որ այդ հետաքննությունը նպատակ ունի թուլացնել Դոնալդ Թրամփի նախագահության հիմքերը:

Ամերիկացիների մեծ մասը համոզմունք է հայտնել, որ 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի միջամտության շուրջ հետաքննությունը բարդացել է , իսկ յուրաքանչյուր 10-ը համոզված է, որ այս հետաքննությունը պետք է լուրջ քննարկման դրվի:

Սոցհարցումների արդյունքների համաձայն՝ ամերիկացիների երկու երրորդը պահանջել է հետաքննություն անցկացնել Ռուսաստանում Թրամփի առևտրական գործունեության շուրջ:

2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության շուրջ փետրվար ամսին անցկացված հետաքննության արդյունքները պարզեցին, որ Թրամփի նախընտրական խմբի ու Ռուսաստանի միջև որևէ պայմանավորվածություն չի եղել:

Թրամփի հանրապետական կուսակիցների 61 տոկոսը կողմ է Ռուսաստանի միջամտությունների շուրջ հետաքննություններին: