Ալ-Սիսին վերընտրվեց Եգիպտոսի նախագահի պաշտոնում
Եգիպտոսի նախագահ Աբդոլֆաթահ Ալ-Սիսին երկրորդ անգամ ընտրվեց այդ երկրի նախագահ:
Համաձայն Իրանի Երիտասարդ լրագրողների ակումբի հաղորդման, Եգիպտոսի նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, գործող նախագահ Աբդոլֆաթահ Ալ-Սիսին շահել է ձայների ավելի քան 90 տոկոսը:
Եգիպտոսի 2018 թվականի նախագահական ընտրությունները տեղի ունեցան միայն երկու թեկնածուների՝ գործող նախագահ Աբդոլֆաթահ Ալ-Սիսիի և «Ալղադ» կուսակցության կողմից թեկնածու առաջադրված Մուսա Մոսթաֆա Մուսայի մասնակցությամբլ
Եգիպտոսի բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնք ընտրություններում հաղթելու շանսեր ունեին, այդ թվում Ահմեդ Շաֆիղն ու Սամի Անանն, Ալ-Սիսիի կառավարության կողմից գործադրված ճնշումների պատճառով, նախագահական ընտրություններին մասնակցելու առիթ չունեցան:
Քանի որ Ալ-Սիսիի չուներ լուրջ մրցակիցներ, Եգիպտոսի կուսակցությունները հայտարարել են, որ ընտրությունները ձևական բնույթ են կրել: