Ալ-Սիսին վերընտրվեց Եգիպտոսի նախագահի պաշտոնում
https://parstoday.ir/hy/news/world-i87600-Ալ_Սիսին_վերընտրվեց_Եգիպտոսի_նախագահի_պաշտոնում
Եգիպտոսի նախագահ Աբդոլֆաթահ Ալ-Սիսին երկրորդ անգամ ընտրվեց այդ երկրի նախագահ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 29, 2018 12:10 Asia/Tehran
  • Ալ-Սիսին վերընտրվեց Եգիպտոսի նախագահի պաշտոնում

Եգիպտոսի նախագահ Աբդոլֆաթահ Ալ-Սիսին երկրորդ անգամ ընտրվեց այդ երկրի նախագահ:

Համաձայն Իրանի Երիտասարդ լրագրողների ակումբի հաղորդման, Եգիպտոսի նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, գործող նախագահ Աբդոլֆաթահ Ալ-Սիսին շահել է ձայների ավելի քան 90 տոկոսը:

Եգիպտոսի 2018 թվականի նախագահական ընտրությունները տեղի ունեցան միայն երկու թեկնածուների՝ գործող նախագահ Աբդոլֆաթահ Ալ-Սիսիի և «Ալղադ»  կուսակցության կողմից թեկնածու առաջադրված Մուսա Մոսթաֆա Մուսայի մասնակցությամբլ

Եգիպտոսի բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնք ընտրություններում հաղթելու շանսեր ունեին, այդ թվում Ահմեդ Շաֆիղն ու Սամի Անանն, Ալ-Սիսիի կառավարության կողմից գործադրված ճնշումների պատճառով, նախագահական ընտրություններին մասնակցելու առիթ չունեցան:

Քանի որ  Ալ-Սիսիի չուներ լուրջ մրցակիցներ, Եգիպտոսի կուսակցությունները հայտարարել են, որ  ընտրությունները ձևական բնույթ են կրել: