Մոսկվան զգուշացրել է ՄԱԿ-ից ռուս դիվանագետների արտաքսման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i87648-Մոսկվան_զգուշացրել_է_ՄԱԿ_ից_ռուս_դիվանագետների_արտաքսման_կապակցությամբ
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չպետք է արտաքսի ՄԱԿ-ի ռուս դիվանագետներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2018 02:47 Asia/Tehran
  • Մոսկվան զգուշացրել է ՄԱԿ-ից ռուս դիվանագետների արտաքսման կապակցությամբ

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չպետք է արտաքսի ՄԱԿ-ի ռուս դիվանագետներին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հինգշաբթի օրը հայտարարեց, որ Վաշինգտոնն իրավունք չունի միակողմանի կերպով արտաքսել ՄԱԿ-ի հաստատումն ունեցող ռուս դիվանագետներին:

«ՄԱԿ-ում հավատարմագրված ռուս դիվանագետների արտաքսման համար առանձին օրենք ու ընթացակարգ գոյություն ունի և ԱՄՆ-ն չի կարող օրենքները շրջանցելով միակողմանի քայլեր ձեռնարկել»,-հայտարարել է Զախարովան:

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակի ընդգծմամբ, Բրիտանիան ու ԱՄՆ-ն ամենաշատն են շահելու հակառուսական այդ նախագծից:

ԱՄՆ-ի վարչակազմն ու աշխարհի 30 երկրներ համադրված քայլով արտաքսել են մի խումբ ռուս դիվանագետների, այդպիսով ռուս նախկին հետախույզ Սկրիպալի թունավորման գործում իրենց աջակցությունը հայտնելով Բրիտանիային:

ԱՄՆ վարչակազմը հայտարարել է, որ արտաքսում է ՄԱԿ-ում հավատարմագրված Ռուսաստանի 12 ներկայացուցիչների ու 48 դիվանագետների և փակում է Սիեթելում գործող Ռուսաստանի հյուպատոսարանը:

Դա ի տես այն բանի, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն հայտնելով որոշ երկրներից ռուս դիվանագետների արտաքսման կապակցությամբ, ասել է. «Ներկա պայմանները հիշեցնում են սառը պատերազմի շրջանը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը հինգշաբթի օրը լրագրողների հետ զրույցի ժամանակ հավելել է. «Որոշ երկրներից ռուս դիվանագետների արտաքսումը առավել սրելու է առաջացած վեճը»: